«Եկեք Հայաստանի իշխանություններին դնենք մի կողմ, նրանցից ակնկալիք չկա, եկեք ինքնախաբկանքով չզբաղվենք։ Չկա ակնկալիք։ Իհարկե՝ պետք է անընդհատ ասել, քննադատել, որ հանրության համար պարզ լինի, բայց որևէ գործողության և արդյունքի ակնկալիք պետք է չունենալ։ Լավագույն դեպքում ունես բացակա հատված, վատագույն դեպքում՝ քեզ հակառակ աշխատող հատված»,- Լաչինի միջանցքի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար Կարեն Բեքարյան
«Ամեն ինչ սպառված է, ամեն ին որոշված է, ծրագրերը, նախագծերը լուծված են 10 տարի առաջ, 20 տարի առաջ, 30 տարի առաջ, բոլորը բոլորին ինչ կարող է՝ տվել են, տալու են, մենք հիմար-հիմար ապրում ենք, բայց ամեն ինչ մեր տեղ որոշված է անբանի եզրույթ է։ Սա լավագույն մտածելակերպն է ոչինչ չանլու համար։ Որովհետև դու հետո քո ընտանիքին, քո շրջապաըտին, քո զավակներին, երբ կգա պատասխան տալու պահը, դու չունես ուրիշ պատասխան, ասում ես գիտե՞ս, մեր տեղը ամեն ինչ որոշված է»,- ասաց նա և հավելեց․ «Պետք է աշխատանք անել, անկախ արդյունքից, եթե անդագամ երաշխավորված արյունք չկա, պետք է մի բան անել։ Ժամանակն է, որ բոլորը իրենց թափ տան»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը